Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Արաբական աշխարհում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը

Արաբական աշխարհում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը
15.09.2012 | 11:11

Ավելի քան 5 մարդ է մահացել երեկ արաբական աշխարհում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ կապված անկարգությունների ընթացքում։
Թունիսում կատաղած ամբոխը գրոհել է ԱՄՆ դեսպանատունը, ինչը դարձել է երեք մարդու մահվան պատճառ։ Այստեղ հրի է մատնվել նաև մասնավոր ամերիկյան դպրոցը։ Բարեբախտաբար, ներսում մարդ չի եղել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թունիսի մայրաքաղաքի բնակիչները փորձել են ներխուժել ԱՄՆ դեսպանատան տարածք, սակայն ոստիկանությունը չի թույլատրել։
Բախումները շարունակվում են նաև Եգիպտոսում և Եմենում։ Լիբիայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ։

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ