Հնդկաստանում մարդատար գնացքում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 47 մարդ է մահացել։ Նախնական տվյալներով մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան հարավային Նելոր քաղաքում։ Երկաթուղային կայարանի հերթապահը կրակ է նկատել ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկի վագոնում, ինչից հետո շարասյունը կանգնեցվել է։
Ոստիկանությունը ենթադրում է, որ կրակը կարող էր բռնկվել էլեկտրալարերի կարճ միացումից։