Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Մի շեղեք ուշադրությունը ներքին խնդիրներից

Մի շեղեք ուշադրությունը ներքին խնդիրներից
06.07.2012 | 12:24

Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի: Պոնտան Բասեսկուին մեղադրում է իշխանությունը գերազանցելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, արդարադատության համակարգի գործերին միջամտելու մեջ` 2009 թ. վերընտրվելուց հետո: Associated Press–ի հաղորդմամբ՝ Բասեսկուն խորհրդարանում հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները փորձում են խարխլել երկրի իրավական հիմքերը և շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ