Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Վախճանվել է Սաուդյան Արաբիայի 88-ամյա թագավորը

Վախճանվել է Սաուդյան Արաբիայի 88-ամյա թագավորը
04.07.2012 | 12:20

Արաբալեզու մի քանի կայքերի տեղեկացմամբ` վախճանվել է Սաուդյան Արաբիայի 88-ամյա թագավոր Աբդուլա բին Աբդուլ Ազիզը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նա ԱՄՆ-ում որոշ ժամանակ բուժվելուց հետո մեկնել է Մարոկկո` այնտեղ շարունակելու բուժումը: Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել թագավորի վախճանվելը: Նման գույժերը սովորաբար հրապարակվում են անվտանգության անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց հետո: IslamNews-ը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը Ջիդեյում ռազմական պատրաստվածության են բերվում, ինչն իշխանությունները պատճառաբանում են տարածաշրջանի ընդհանուր լարված վիճակով և Օրմուզի նեղուցի հնարավոր շրջափակմամբ Իրանի կողից: Մինչ այդ վախճանվել էր նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ