«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՄ տնտեսական աճի վերականգնումը Ֆրանսիայի համար գերակա խնդիր է

ԵՄ տնտեսական աճի վերականգնումը Ֆրանսիայի համար գերակա խնդիր է
25.06.2012 | 13:35

«Եվրոյի գոտում տնտեսական աճին աջակցումը Ֆրանսիայի գերակա նպատակն է»,- հռոմյան հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք պայմանավորվեցինք ընդունել կենսականորեն անհրաժեշտ միջոցառումների փաթեթ տնտեսությունների աճը խթանելու համար, որի ծավալը կազմում է Եվրամիության ՀՆԱ-ի 1 տոկոսը` մոտավորապես 120-130 միլիարդ եվրո: Ես կարծում եմ, որ դա լավ նպատակ է»,- ասել է Օլանդը: Նրա կարծիքով` այդ սատարող մեխանիզմը պետք է գործի առավելագույնս արագ: Բրյուսելում նախատեսված ԵՄ սամմիթը սպասվում է, որ հավանություն կտա տրանզակցիաների հարկի ներմուծմանը, որը Ֆրանսիան համարում է եվրոպական տնտեսության կայունացման համար պայքարի կարևոր տարրերից մեկը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի, տնտեսության աջակցության նոր միջոցներից բացի, Եվրոպայի խոշորագույն տնտեսությունների օրակարգում է «այնպես անելը, որ այսօր գոյություն ունեցող մեխանիզմների գործունեության արդյունքում կայունանան շուկաները, վերականգնվի հավատը և պայքար մղվի սպեկուլյացիայի դեմ»: «Եվրասամմիթը կարևոր փուլ կարող է դառնալ ամբողջ Եվրոպայի համար, եթե մենք հասնենք այդ նպատակին»,- ամփոփել է Օլանդը: Նա շեշտել է, որ Փարիզի համար եվրագոտում տնտեսական աճի վերականգնումը գերակա խնդիր է: «Դեռ մի քանի շաբաթ առաջ այդ հարցն այնքան էլ կարևոր տեղ չուներ Եվրամիության օրակարգում,- ասել է Օլանդը,- ութնյակի և քսանյակի սամմիթներից հետո ԵՄ տնտեսական աճի թեման դարձավ գերակա»:
Սոցիալիստ նախագահը նաև կարծում է, որ խիստ բյուջետային վերահսկողության քաղաքականությունը պարտադիր չէ ընկալել իբրև հակադրում տնտեսական աճի խթանման համար նախատեսված միջոցառումներին: «Շատ պետություններ արդեն վաղուց ստանձնել են որոշակի պարտավորություններ և հաջողությունների են հասել բյուջետային կարգապահության խստացման ճանապարհով: Մյուսներն էլ շարունակում են շարժվել այդ ուղղությամբ, երբեմն դա հասարակության համար ցավոտ է: Ես անձամբ դեմ եմ խնայողության քայլերին, բայց կարծում եմ, որ հիմա մենք պետք է միակամության և կայունության ազդանշան տանք, այսինքն` ամրապնդենք վստահությունը: Հենց դա էլ հիմա անում ենք»,- ասել է Օլանդը:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ