ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դժվարակիր նախապատրաստություն

Դժվարակիր նախապատրաստություն
07.07.2024 | 00:17

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 7

Օգնությունը, ուրախությունը և խաղաղությունը միշտ ձեր տրամադրության տակ են: Սրանք ստանալու համար ձեր արիակամ կեցվածքը, անշուշտ, կվարձատրվի:

Թեկուզ տառապալի է այս ժամանակը, բայց դուք, պատճառը տեսնելով` մի օր կհասկանաք, որ այս փորձաշրջանի դաժանությունը բնավ էլ ինքնանպատակ չէր, այլ հոգատար պատրաստություն էր` կատարելու համար սքանչելի այն գործը, որի համար կանչված եք:

Համոզված եղեք, որ ձեր աղոթքները անպատասխան չեն մնացել. միայն այնպես են պատասխանվել, որ ձեզ դժվարակիր են թվացել. բայց այդ է ներկա ժամանակի միակ հնարավոր եղանակը:

Նյութաշխարհի մեջ ձեռք բերած հաջողությունները չպետք է գոհացնեն ձեզ:

Մեծ հաջողություններ են ձեզ սպասվում թե՛ նյութական և թե՛ հոգևոր ասպարեզում:

Համոզված եմ, որ կհասկանաք, թե ամեն ինչ ճիշտ է ընթանում:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ