Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Չեմ կարծում 1կգ ներկը մեծ ֆինանս է պահանջում»

«Չեմ կարծում 1կգ ներկը մեծ ֆինանս է պահանջում»
29.07.2013 | 16:24

Արթուր Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հրավիրելով Գյումրու քաղաքապետարանի և ՃՕ աշխատակիցների ուշադրությունը:

«Գյումրիի կենտրոնական փողոցները փոքր ինչ վերանորոգվեցին, Շիրակացի փողոցի մի հատվածը հիմնանորոգվեց: Սա իհարկե ուրախալի է,բայց փողոցների բարեկարգմանը ուղիղ համեմատական մեծացել է նաեւ այդ փողոցներով երթեւեկող մեքենաների արագությունը: Եթե փողոցում հետիոտնի անցումը գծանշված է,այսինքն զեբրա կոչվածը կա,դեռ ոչինչ,գործից հասկացող վարորդներ գտնվում են ու երկար չես մնում փողոցում կանգնած: Վիճակը բոլորովին այլ է Մովսես Խորենացի փողոցի սկզբնամասում՝ Սախարովի հրապարակում: Այստեղ ոչ հետիոտնի անցումը կա ոչ էլ խաչմերուկին լուսակիր: Մինչդեռ այս խաչմերուկը կապում է քաղաքի 2 գլխավոր փողոցները՝Վազգեն Սարգսյանը եւ Շիրակացին:

Հետիոտնը պետք է սպասի,որ երկու կողմերից երթեեւեկող վարորդները որոշեն,թե ով ում պետք է ճանապարհը զիջի եւ հետո նա,ում բախտ է վիճակվում առաջինն անցնել խաչմերուկը, իր հերթին կարող է զիջել հետիոտնին կամ ոչ: Մի քանի օր առաջ փորձում էի անցնել փողոցը, մոտ 15 րոպե կանգնելուց հետո ի վերջո վարորդներից մեկը որոշեց զիջել ինձ՝ հետիոտնիս,արդեն անցնում էի,երբ զուգահեռ մեկ այլ մեքենա ճանապարհս կտրեց: Մի փոքր անուշադրություն եւ վրաերթը պատրաստ է: Այս փողոցում քիչ չեն նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները:Համոզված եմ, քանի դեռ դրանք առանց մարդկային զոհերի են մեր քաղաքային իշխանությունները եւ ճանապարհային ոստիկանությունը չեն էլ մտածում լուսակիր տեղադրելու մասին: Հարգելի պատասխանատուներ, չեմ կարծում,թե մեր ուզածը շատ մեծ ֆինանս է պահանջում,պարզապես մի փոքր ուշադրություն ձեր կողմից: Չգիտեմ,թե ինչ արժե մեկ «ժամանակակից» լուսակիրը, բայց հետիոտնի անցում գծանշելու համար երեւի թե 1կգ ներկն էլ կբավականացնի: Այնպես,որ սպաասում ենք ձեր պատասխանին,ավելի ճիշտ պարտադիր դրա գործնական արտահայտությանը»:

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ