Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր

Տավուշի և Լոռու մարզերում ստեղծված վիճակը բավականին մտահոգիչ է և վտանգավոր
28.05.2024 | 09:17

Մի կողմից` բուն աղետի բերած վտանգներն են` ենթակառուցվածքների փլուզում, համայնքներում տեղային բլոկադաներ, հումանիտար բարդություններ, մյուս կողմից` մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր:

Երկրորդ, բավականին բարդացել է ՀՀ-Վրաստան կապը և չնայած Բավրայի ուղղությամբ անխափան կապը գործում է, սակայն մյուս 2 ուղղությունները` Գոգավան ու Բագրատաշեն, կա´մ փակ են կա´մ ռիսկային:

Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ:

Երկու մարզերում մեր քաղաքացիներն անվտանգային, հումանիտար, հոգեբանական աջակցության կարիք ունեն և առկա խնդիրներին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ