«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Չի կարող լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինել միջպետական սահմանը, դրա գծումն ու զատումը

Չի կարող լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինել միջպետական սահմանը, դրա գծումն ու զատումը
02.05.2024 | 12:29

Լեգիտիմությունը բացառապես ներքաղաքական կատեգորիա է։ Այն սահմանում է հասարակություն-իշխանություն հարաբերությունները, հասարակության կողմից իշխանությունների աջակցության աստիճանը։

Լեգիտիմությունը չի կարող վերաբերել արտաքին հարաբերություններին։ Միջազգային հարաբերություններում դերակատարները հիմնվում են լեգալության սկզբունքի վրա` որպես կանոն հաշվի չառնելով` լեգիտիմ են այս կամ այն իշխանությունները, թե ոչ։ Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում այս կամ այն երկրի իշխանությունների լեգալ ծագումը (ինչպես Աֆղանստանում կամ Մալիում), ապա կամ չի համագործակցում դրանց հետ, կամ էլ անում է դա անուղղակի ճանապարհով։

Առավել ևս, չի կարող լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինել միջպետական սահմանը, դրա գծումն ու զատումը։ Վերջիններս բացառապես իրավական տիրույթում գտնվող գործընթացներ են, այդ թվում` միջազգային իրավունքով կարգավորվող։

Չի կարող այդ սահմանների վերաձևավորման կամ հստակեցման համար կիրառվելիք ուժը ունենալ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ հիմքեր։

Ցավալի է, որ երկրի փաստացի ղեկավարը չի տիրապետում այս դասագրքային տերմինաբանությանը։

Իրականում այս բառախաղն իր բովանդակությամբ սեղանին թափված ջրի դարակազմիկ ակցիայից առանձնապես չի տարբերվում։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ