Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

ՔՊ-ական իշխանությունը Կիրանցը սարքել է մեծ սգատուն

ՔՊ-ական իշխանությունը Կիրանցը սարքել է մեծ սգատուն
19.05.2024 | 14:17

Կիրանցի բնակիչները զայրացած, շվարած են, գյուղի բնակչուհին անզորությունից լաց է լինում, որ անօրինական սահմանազատման հետևանքով գյուղը կիսվում է, ադրբեջանցի ասկյարները, սահմանապահների անվան տակ, կանգնելու են Կիրանցի նորակառույց դպրոցի դիմաց՝ գյուղի տների կողքին։ ՔՊ-ական իշխանությունը հերոսական Կիրանցը սարքել է մեծ սգատուն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում թոշակառու մայրը մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ մեծ առանձնատուն է կառուցում, Կիրանցի բնակիչներին փորձում է հանգստացնել, որ նրանք կարող են հանգիստ ապրել իրենց տներում, իրենք կարող են կառավարել իրավիճակն ու ճանապարհը, հայ սահմանապահները կապահովեն Կիրանցի բնակիչների անվտանգությունը։ Սակայն անցած 6 տարում ՔՊ-ական իշխանությունը, բացի անձնապես հարստանալուց, ի՞նչն է հաջողությամբ կառավարել՝ Ադրբեջանի հետ հաջող բանակցություննե՞ր են վարել, պատերազմո՞ւմ են հաղթել, երկրի անվտանգությո՞ւնն են ապահովել,Հայաստանում աղքատությո՞ւնն են նվազեցրել, պայծառ ապագա՞ են բերել։ ՔՊ-ական իշխանությունը իրականացնում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հրահանգները, առանց խաղաղության պայմանագիր կնքելու, Ադրբեջանին միակողմանի կերպով, անօրինական ձևով տարածքներ հանձնելը Հայաստանի հանրությանը ներկայացնելով որպես սահմանազատում, որպես խաղաղության ճանապարհ։

Ոսկան Սարգսյան

Լուսանկարում՝ Ադրբեջանին անցած տարածքից Կիրանցի երևացող տները

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ