Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Միայն համաժողովրդական կամքը կարող է նրան ստիպել կանգնելու անելանելիության պատի առաջ

Միայն համաժողովրդական կամքը կարող է նրան ստիպել կանգնելու անելանելիության պատի առաջ
13.06.2024 | 11:46

Ներհասարակական անջրպետը երեկվա իրադարձություններից հետո ավելի է խորանալու։

Հասարակությունը այս պահին արդեն իսկ բաժանվել է երկու հիմնական ճամբարների` նրանք, ովքեր արդարացնում են ոստիկանական բռնությունները, անիծում ու նզովում են արդար բողոքի ձայն բարձրացրած ժողովրդին, և նրանք, ովքեր այլևս նահանջելու տեղ չունեն, որովհետև այս շարժման տապալման դեպքում մենք ականատեսն ենք լինելու ալիևյան օկուպացիոն վարչակարգի հաստատած իսկական բռնապետության։ Փաշինյանը վերածվելու է իսկական ալիևյան բռնապետի, ով այլևս ո՛չ մի ընդդիմախոսություն պարզապես չի հանդուրժելու։

Միայն Փաշինյանի հրաժարականն է, որ կարող է մեղմել ներհասարակական խոր հակասություններն ու անջրպետը։

Մնացած դեպքերում Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան սուբյեկտի գոյությունը չափազանց մեծ վտանգի տակ է։

Ցավոք, Փաշինյանը որևէ դեպքում, կրկնում եմ` որևէ դեպքում, անգամ եթե հրապարակում 3 միլիոն մարդ հավաքվի, ինքնակամ հրաժարական չի տալու: Փաշինյանը պատրաստ է լինել Հայաստանի վերջին վարչապետը, պատրաստ է քայլել 3 միլիոն մարդկանց դիակների վրայով...

Դա՛ է իր կյանքի փիլիսոփայությունը, և միայն համաժողովրդական կամքը, համառությունը, սառնասրտությունը կարող են նրան ստիպել կանգնելու անելանելիության պատի առաջ ու կատարելու Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար միակ ճշմարիտ քայլը` հեռանալ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6839

Մեկնաբանություններ