Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ջայլամ էին բազմացնում, այնինչ, կոկորդիլոսի գործով պետք է զբաղվեին

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ջայլամ էին բազմացնում, այնինչ, կոկորդիլոսի գործով պետք է զբաղվեին
07.01.2014 | 14:11

Ժողովուրդ ջան, խոզի բուդը հայկական ոչ մի գավառի խոհանոցի ուտեստ չի եղել, բայց տեսնում ե՞ք, թե ինչ եղավ: Տարիների ընթացքում այն համառորերն իր դիրքերն ամրապնդեց և դարձավ հայկական Ամանորի սեղանի «զարդը»: Այս փաստից ելնելով՝ անիմաստ եմ համարում կոկորդիլոսի մասին բոլոր տեսակի շահարկումները: Ինչո՞ւ, ասեմ: Որովհետև մի 30-40 տարի հետո, անկախ նրանից մենք պետականություն կունենանք, թե ոչ, յուրաքանչյուր հայի Ամանորի սեղանին անպայման կլինի կոկորդիլոսը: Ցավն այն է, որ մեր որոշ պատգամավորներ սխալ հաշվարկ էին արել և ջայլամ էին բազմացնում, այնինչ, կոկորդիլոսի գործով պետք է զբաղվեին: Ապագան կոկորդիլոսինն է:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ