30.11.2023|
14:25
Ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, ով ձեր գյուղի խանութի ապառիկի՝ «նիսյայի» տետրում ձեր անունը գրելով խանութից սննդամթերք , առաջին անհրաժեշտության ապրանքներ վերցնելով բերում է ձեր տուն՝ ճանապարհին էլ այդ ապրանքներից իր համար ծածուկ վերցնելով, գողանալով։ Հենց այդպես է վարվում Հայաստանի իշխանությունը, Հայաստանի ունեցած 11,5 միլիարդ դոլար պարտքին նոր պարտքեր, նոր վարկեր ավելացնելով՝ մարզերում սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում։ Ստացվում է , որ իշխանությունը հարսի «բարիքներով» փեսային լավություն է անում։