ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    15.04.2013| 00:55
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։
  • Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    15.04.2013| 00:54
    Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
  • Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    15.04.2013| 00:52
    Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։
  • Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    15.04.2013| 00:48
    Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։
  • Բիրմայի նախագահը համախմբման կոչ է արել

    Բիրմայի նախագահը համախմբման կոչ է արել

    14.04.2013| 14:53
    Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Նոր տարվա տոնախմբության առթիվ հնչեցրած իր խոսքում բնակիչներին համախմբման և հակամուսուլմանական բռնությունների դադարեցման կոչ է արել։
  • Բախում՝ Գուանտանամոյում

    Բախում՝ Գուանտանամոյում

    14.04.2013| 14:52
    ԱՄՆ ռազմական բազայի բանտում՝ Գուանտանամոյում, տեղի են ունեցել բախումներ ձերբակալվածների և հսկիչների միջև։ Հաղորդվում է, որ ազատազրկվածները փակել են տեսախցիկների տեսադաշտը։ Երբ հսկիչները ներս են մտել, որպեսզի ապահովեն տեսանելիությունը, բանտարկյալները նրանց վրա հարձակում են գործել՝ որպես զենք օգտագործելով ինքնաշեն մահակներ, փայտեր։ Հսկիչները ստիպված էին ռեզինե փամփուշտներով կրակ բացել։ Բանտի ներկայացուցիչները նշել են, որ միջադեպից տուժածներ չկան։
  • Վենեսուելայում նախագահի ընտրություններ են

    Վենեսուելայում նախագահի ընտրություններ են

    14.04.2013| 14:51
    Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնական բողոք են ներկայացրել երկրի նախագահի պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։
  • Միլիարդատիրոջ դուստրը` միլիարդատիրոջ դստերը

    Միլիարդատիրոջ դուստրը` միլիարդատիրոջ դստերը

    14.04.2013| 14:48
    Արիստոտել Օնասիսի կղզիները Իոնական ծովում` Սկորպիոսն ու Սպարտին, գնել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը: Գործարքի գումարը չի նշվում, բայց շրջանառվում է 100 միլիոն դոլարը: Աֆինա Օնասիսը կղզիները վաճառել է ոչ անմիջապես Դմիտրի Ռիբոլովլևին, այլ տրաստային ընկերությանը որ ներկայացնում է Եկատերինա Ռիբոլովլևայի շահերը:
  • Իսկ ու՞ր մնաց ռուբլին

    Իսկ ու՞ր մնաց ռուբլին

    14.04.2013| 14:46
    Չինաստանից, Ճապոնիայից, Էր Ռիադից հետո Ռուսաստանը չորրորդ երկիրն է, որտեղ կուտակվել են արտասահմանյան արտարժույթով ամենամեծ ֆինանսական ռեսուրսներ` 2013-ի փետրվարի տվյալներով` 462, 3 միլիարդ դոլար:
  • Ցուցակների պատերազմը մենք չենք սկսել

    Ցուցակների պատերազմը մենք չենք սկսել

    14.04.2013| 14:45
    Ի պատասխան Մագնիցկու ցանկի` ՌԴ-ն հրապարակեց սեփական ցուցակը` 18 անունով: «Ցուցակների պատերազմը մենք չենք ընտրել, բայց ակնհայտ շանտաժին չպատասխանելու իրավունք մենք պարզապես չունեինք: Ժամանակն է, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչները գիտակցեն՝ Ռուսաստանի նման երկրի հետ հարաբերություն կառուցելիս խրատատուի և անթաքույց դիկտատի ոգով առաջնորդվելն անհեռանկարային է»,-ասել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: