Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Էրդողանն ու ցուցարարները բանակցել են

    Էրդողանն ու ցուցարարները բանակցել են

    14.06.2013| 12:39
    Թուրքիայի իշխանությունները՝ վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ, երկարատև բանակցություններ են վարել Ստամբուլի կենտրոնում արդեն երկու շաբաթ բողոքող ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Ցուցարարներն իշխանությունների հետ հանդիպումը բնութագրել են դրական՝ որ հետագա քայլերը կքննարկեն իրենց գործընկերների հետ։
  • Իրանում նախագահական ընտրություններ են

    Իրանում նախագահական ընտրություններ են

    14.06.2013| 12:37
    Այսօր Իրանում բացվել են ընտրատեղամասերը։ Այստեղ տեղի են ունենում նախագահի ընտրություններ։ Նախագահական արշավին մասնակցում է 6 թեկնածու։
  • ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել

    ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել

    14.06.2013| 12:35
    Սպիտակ տունը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը կիրառել են քիմիական զենք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը։ Նրա խոսքով՝ քիմիական զենքից զոհերի թիվը հասնում է 100-150-ի։
  • Ո՞Ւր են մեր անհնազանդները

    Ո՞Ւր են մեր անհնազանդները

    14.06.2013| 01:10
    Մի տեսակ տխուր է առանց նրանց: Մանավանդ, երբ նայում ես Թուրքիայի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցողին: Նույն տեխնոլոգիաներն են: Թաքսիմը մեր «Մաշտոցի պուրակ-2»-ն էր` տեխնոլոգիայի ու լուծումների առումներով: Չնայած ծավալների, կազմակերպչական թափի, շահագրգիռ կողմերի, միջազգային խաղացողների և ուշադրության առումով բոլորովին այլ վիճակ է:
  • Չի կարելի բացառել, որ ամեն ինչ  շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և  հանգում է սոսկ… Կաբաևային

    Չի կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային

    14.06.2013| 01:08
    Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ռուսաստանյան լրատվամթնոլորտում: Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության: Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց` Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ: Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա:
  • Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման

    Ժպտուն իսլամիզմի մասին առասպելը հօդս է ցնդում միրաժի նման

    14.06.2013| 00:49
    Այս հոդվածը գրելու պահին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում, ասես թանձրացած լինեն սուր դիմակայության գագաթնակետում։ Նորությունների գործակալությունները հաղորդում են, որ Էրդողանը, վերադառնալով արտասահմանյան շրջագայությունից, հայտարարել է, որ մտադիր է հանդիպում ունենալ բողոքի ցույցերի առաջնորդների հետ և լսել, թե «ինչ են նրանք մտածում»։
  • Ցանկացած կրկնություն, հատկապես  միջազգային հարթակներում, վերածվում է ֆարսի

    Ցանկացած կրկնություն, հատկապես միջազգային հարթակներում, վերածվում է ֆարսի

    14.06.2013| 00:27
    Միացյալ Նահանգները նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։ Անդրադառնանք, մասնավորապես, մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների մոտեցումներին ու դրանց տարբերություններին։
  • Հայաստանը պետք է հստակեցնի իր ռազմավարությունը

    Հայաստանը պետք է հստակեցնի իր ռազմավարությունը

    13.06.2013| 17:43
    «Չինաստանը Հայաստանին զենք չի վաճառել, չի վաճառում և չի վաճառի»,- ըստ Apa.az-ի` այսօր Ադրբեջանում հայտարարել է Չինաստանի դեսպան Խուն Ցյուինը: Նրա խոսքերով, Չինաստանի կառավարությունը հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
  • 24-ժամյա գործադուլ՝ Հունաստանում

    24-ժամյա գործադուլ՝ Հունաստանում

    13.06.2013| 11:27
    Հունաստանում հեռուստառադիոընկերության հանկարծակի փակումից պետո համընդհանուր գործադուլ է սկսվում։ Այն կտևի 24 ժամ և կավարտվի բողոքի ցույցերով։ Հունական հեռուստառադիոընկերության փակման մասին աշխատակիցներին տեղեկացրել են փակումից միայն մի քանի ժամ առաջ։
  • ԱՄՆ-ն մեղմել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

    ԱՄՆ-ն մեղմել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

    13.06.2013| 11:25
    ԱՄՆ կառավարությունը մեղմել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի կարողանա օգնել ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող շրջանների մարդկանց։ Այդ որոշումը թույլ կտա ընկերություններին Սիրիա ուղարկել որոշակի ապրանքներ, այդ թվում՝ ծրագրային ապահովումներ, էլեկտրամատակարարման և սննդի արտադրության համար սարքավորումներ։