Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Всё путём!» Վերևներն իրարից գոհ են

«Всё путём!» Վերևներն իրարից գոհ են
24.04.2024 | 19:24

Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են։

Ականատեսը դարձանք, թե ինչպես հայկական դիրքը հանձնվեց թշնամուն ու թե ինչպես հիմա այնտեղ ծածանվում է ադրբեջանական դրոշը:
Այսպիսով՝ Տավուշի պաշտպանական առաջին գիծը փլուզվեց։
Ժամեր անց, վարչապետ կոչվածն իր ֆեյսբուքյան էջում պետք է «ավետի»՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին:
Տեղադրված սյան պատկերից հաճույք ստացած իշխանական վերնախավում մի ուրախության, խանդավառության ու ցնծության էյֆորիկ տարափ պետք է սկսվի:
Վերջիններիս խոսքերով այն «հույսի առկայծող փարոս, խաղաղության խորհրդանիշ հիմնասյուն պետք է դառնա»:
Այդ սյունը հետայսու արգելք ու «կարմիր գիծ» է հանդիսանալու թշնամու համար, որ այլևս չմտնի հայկական տարածք:
Թշնամին անխոչընդոտ նստեց բարձունքների գլխին, դիտակետի տակ առնելով տարածաշրջանի հայկական գյուղերը, իսկ իշխանություններն այն որպես հաղթանակ են ներկայացնում ու այս առիթով իրար շնորհավորում:
Իսկ այն մարդիկ, ովքեր չեն ուրախանում այս «պատմական ձեռքբերումով»՝ նրանք հակապետական են, պատերազմ հրահրող, գործակալ ու 5-րդ շարասյուն:
Թշնամին ևս տոնում է սահմանազատում ասվածը: Տոնում բառի ամենալայն իմաստով:
Քանզի առանց մեկ կրակոցի, որպես նվեր ստացել են տարածքներ, ռազմաստրատեգիական նշանակակության դիրքեր, դիտակետեր, խրամատներ ու խրամուղիներ:
Այսպիսով՝ երկու երկների իշխանություններն իրարից շատ գոհ են ու բավարաված:
Ալիևը նաև Պուտինից է գոհ, որովհետև «բավարարված է, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը»:
Ալիևը Փաշինյանից է շատ գոհ, որովհետև հաճելիորեն զարմացած է, որ «նախկինում անգամ Մադրիդյան սկզբունքերի շուրջ չէինք կարողանում համաձայնության գալ, իսկ այսօր անգամ խաղաղության պայմանագրի նախագիծ ունենք, երկու կողմերով էլ, վաղ թե ուշ համաձայնության կհասնենք»:
Փաշինյանի հետ, իհարկե՛, երկուսով ցանկացած համաձայնության կհասնեք:
Վերջինս չմոռացավ նաև իր նախապայմանները հիշեցնել՝ ասելով որ առջևում անկլավներն են, Գեղարքունիքի գյուղերն ու «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև Սահմանադրության, Հռչակագրի փոփոխությունն ու գերբի վրայից Արարատի հեռացումը:
Փաշինյանից գոհ է նաև Էրդողանը, ով պետք է Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու ուղիղ կոչ անի Հայաստանին՝ ասելով, որ «այժմ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից:
Փաշինյանն էլ է դա հասկանում:
Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր ուղի:
Հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնում: Պետք է լավ գնահատել, քանի դեռ բաց են»:
Մնում է ասել, որ Փաշինյանը, իհարկե, այս ամենը գերազանց հասկանում է ու մեծ հաշվով համակարծիք է, ավելին՝ աշխատում է այդ ուղղությամբ:
Ցեղասպանությունն արդեն իսկ պետական մակարդակով կասկածի տակ է դրվել:
Այսպիսով՝ «կենացները քաղցրանում են»:
Իսկ մինչ այդ, ապրիլի 24-ով վարչապետ կոչվածից կլսենք հետևյալը.
«Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք:
Պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:
Ինչևէ, այս ամոթի ու խարանի վերջն էլ է գալու:
Այս դառը իրականության, մղձավանջի, ողբերգության ու արհավիրքների շրջափուլն էլ ենք հաղթահարելու:
Խայտառակության, ստորացման ու նվաստացման, հող-հարենիքի հանձնման հետ կապված բոլոր անձինք՝ լինեն բարձրաստիճան սպաներ թե պետական գործիչներ կրելու են իրենց արժանի պատիժը:
Անպատիժ ոչ-ոք չի մնա:
Իսկ այսօր անմեղ զոհերի ոգեկոչման օրն է:
Պետք է հիշել ու պահանջել..
Պետք է հիշել ևս մեկ բան.
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ