Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եթե նիկոլը գալիս է, լակում, շնթռկում, մի կերպ են ավտոն գցում, տանում, բա ինչի՞ եք գնում ու մեկ է նրան ընտրում

Եթե նիկոլը գալիս է, լակում, շնթռկում, մի կերպ են ավտոն գցում, տանում, բա ինչի՞ եք գնում ու մեկ է նրան ընտրում
24.04.2024 | 12:40

Մոսկվայում Ալիևի և Պուտինի հանդիպումը նոր ռազմական գործողությունների մասին է հուշում։

Իսկ այդ ընթացքում ի՞նչ է անում նիկոլ փաշինյանը․ Ջարխեջում իր քեռու տղու հետ լակում է։
Տևական ժամանակ է սրա արմատները, բարեկամներին եմ ուսումնասիրում ու ամեն նոր փաստից ապշում, զարմանում։
ՈՒրեմն, սրա հոր կողմի մի մասը սրանից հրաժարվում է, նույնիսկ հարց ես տալիս արյունակի՞ց եք, ժխտում են։ Այդպես նիկոլի կապը ժխտում էին Փաշինյան ազգանունով Ենոքավանի բնակիչներից։
- Ապագա ռեզորթում Նիկոլ Փաշինյան խոհարար կա, նա էլ չի՞ Նիկոլ Փաշինյանի բարեկամը,- հարց տվեցի ենոքավանցիներին
- Չէ՛, նա նույն անունն ու ազգանունն ունի, բայց բարեկամ չեն։ Մեր գյուղում շատ Փաշինյաններ կան, բայց Նիկոլի հոր ցեղից ստեղ ապրող չկա, պապական տունն էլ վաղուց չկա, պատասխանեցին ինձ։
Ամեն բան տեսագրել եմ, դեռ կմոնտաժեմ, դեմքերն ու անունները չեմ ցուցադրի, բայց գուցե ձայները թողնեմ, որովհետև ամեն մեկը բաց տեքստով խոսելիս, հետագայում շատ լուրջ սպառնալիքներ է ստանում։
Վախի մթնոլորտը նիկոլ փաշինյանի ծագումնաբանության ուսումնասիրության ժամանակ ծայր աստիճանի էր Հաղարծին գյուղում, որտեղից արմատներով Նիկոլի իրական մայրն է՝ Սվետիկ Հովհաննիսյանը։
Այս գյուղում «Սաշիկ» են անվանում ու իրապես վախից դողում նիկոլի քեռու տղայից։
Երբեք առանց տասը տակ փաստը ստուգելու, կամ վկայություններ ստանալու ոչինչ չեմ հանրայնացրել, որպես լրագրող։ Այդ իսկ պատճառով թույլ եմ տալիս նեղ անձնական իրողություններից պատմել, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողի մորական բարեկամների մոտ նիկոլն ինչքան հաճախակի է գնում։
ՈՒրեմն Հաղարծին գյուղում, որը նախկինում Ջարխեջ էին անվանում, փնտրում էի նրա քեռու տղայի տունն ու Սվետիկ Հովհաննիսյանի հայրական տունը։ Մինչև փնտրում էի, կանգնում գյուղացիներից ճանապարհ հարցնում, էս մարդիկ բացատրելով, վերջում զգուշացնում էին․
- Բայց իրանց տունը չնկարես աղջիկ ջան, Մամիկոնը շատ վտանգավորա, շատ վատ մարդա։

Մի քանիսին հարց տվեցի, բա որ տենց վախենում եք, պատմում, թե նիկոլը գալիս է, լակում, շնթռկում, մի կերպ են ավտոն գցում, տանում և այլն, բա ինչի՞ եք գնում ու մեկ է նրան ընտրում։
Հոգոցներ էի լսում ․․․

Ես մի բան հաստատ գիտեմ․ նման կենսակերպով անձին, իր անվայելուչ հարազատներով մարդուն, առանց յոթ պորտը ստուգելու, ո՞նց էլի, ո՞նց սարքեցին, աճեցրեցին ու հասցրեցին մեր երկրի ղեկավար։
Խի՞ էլի, խի՞…
Էս ազգը բարեպաշտ, ազնիվ, հայրենասեր մի մարդ իր մեջ չունե՞ր, որ ընտրությունը էս մարդկային աննախադեպ տականքի վրա ընկավ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.
Տեսարեպորտաժը էս ամենի մասին` շուտով:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը