Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իրավունքի, օրենքի ու բարոյականության սահմաններից դուրս

Իրավունքի, օրենքի ու բարոյականության սահմաններից դուրս
17.04.2024 | 15:08

Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը:

Մի կողմ թողնենք իրավական հարցերը` մեղավոր է, թե ոչ, քանզի դա կապ չունի տեղի ունեցածի հետ. եթե մեղավոր է լինում անձը, ազատազրկում են կամ այլ պատիժ կիրառում, եթե ոչ` ազատ արձակում և վերջ.

Մինչդեռ այս դեպքում Սամվելը եղել է ձերբակալված, այսինքն, պետության հարկադրանքի և միաժամանակ պետության պաշտպանության ներքո, մինչդեռ նրա նկատմամբ, փաստորեն, այդ ընթացքում տեղի է ունեցել ծանր հանցագործություններից բաղկացած գործողությունների շղթա, ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կամ թողտվությամբ, այլ հավանական է, որ նրանց ուղղակի մասնակցությամբ, ինչն առհասարակ դուրս է իրավունքի, օրենքի ու բարոյականության սահմաններից:

Ու այս ամենի ամենաողբերգականն այն է, որ Սամվելի նկատմամբ այս ամենն անողները, վստահ եմ, տեղյակ են եղել, որ նա պատերազմի մասնակից է, ում կենացը մեկ անգամ չէ, որ պաթոսախեղդ խմել են...

Քեզ ուժ ու կորով, Samvel Vardanyan:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ