Բոլորն ասում ու բոլորն էլ ընդունում են, որ երկրի ներսում ամենաշահութաբերներից մեկը ճանապարհներին ասֆալտ անելու բիզնեսն է։ Ու դա ոչ միայն Հայաստանում է, այլև շատ երկրներում։
Ու աբսուրդի է նման, երբ, այդքանը իմանալով, այդ բիզնեսը պետությունը չի վերցնում իր ձեռքը, այլ տալիս է մասնավորին։
Տալիս է մասնավորին, շահույթը կորցնում, հետն էլ մի մեծ հիմնարկ է պահում, որ դրանց հետևի։
Սարքեք պետական մոնոպոլիա, ղեկավարի պաշտոնը դարձրեք գլխով և ընտանիքով պատասխանատու պաշտոն ու տեսեք՝ ոնց է հարցը փակվում վերջնականապես։
Ես ճամփաներ գիտեմ, որտեղ դեռ Սովետի ասֆալտն է, ու մի հատ փոս չի եղել, եթե հատուկ չեն փորել։
Միհրան Միրզոյան