Այս օրերին մի քիչ մոտիկից ծանոթանալով ներկայումս մատուցվող կրթական պրոցեսին, հասկացա, որ մի 10 տարուց մենք ունենալու ենք տոտալ դեբիլներ ու, ի հեճուկս ԿԳՄՍ-ի, ինքնակրթությամբ էս ամենը հաղթահարած գերազանցիկներ:
Շունը տիրոջը չի ճանաչում, ոչ մեկը ոչ մի բանի պատասխանատուն չի, ոչ մեկը ոչ մեկից տեղյակ չի: Բոլորն ինքնավստահ են իրենց տգիտության մեջ, ու ոչ մեկը չի ամաչում դեբիլ լինելուց:
Խեղճ լինեն էս էրեխեքը, որ սրանց օրոք կրթություն են ստանում, սրանց օրոք բանակ են գնում: Էս սերնդի ներկայացուցիչների անձնագրերում հատուկ տողով պետք է գրվի, որ իրենք ապրել են նիկոլենց օրոք ու տառաճանաչ են մնացել: Էն ո՞նց էին Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացմանը մասնակցածներին ցմահ արտոնություններ տալիս, չէ՞, որպես ռադիացիայի դեմ պայքարածներ, այ էդպես էլ էս սերնդին պետք է պարգևատրեն:
Երնեկ մեր ժամանակների տված կրթությանն ու դպրոցներին:
Արամ Գևորգյան