Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արևմուտքը կարողացավ կռվեցնել ռուսին և ուկրաինացուն

Արևմուտքը կարողացավ կռվեցնել ռուսին և  ուկրաինացուն
12.03.2024 | 08:16

Չէ բայց հլը նայեք, թե ինչ տեխնիկապես գրագետ են աշխատում անգլիացիները։

Ուրեմն, ուկրաինացիների հետ թեմաներ ունեին և՛ լեհերը, և՛ ռումինացիները, և՛ հունգարացիները, բայց Արևմուտքը կարողացավ կռվեցնել ռուսին ու ուկրաինացուն։ Ու դեռ լեհերն ու ռումինացիներն էլ օգնում են։ Էդ հարցում մի քիչ Օրբանն է դեմ, բայց դե կարող է գաղտնի ինքն էլ օգնի երկկողմանի կոտորվելուն։

Հիմա մենք խնդիր ունենք թուրքի ու ադրբեջանցի թուրքի հետ, բայց Անգլիան մեզ ուզում է պաշտպանել ռուսներից։ Դա որ ուտենք, պարսիկից էլ կցանկանա պաշտպանել։ Դե, երևի թուրքերն էլ զենք կտան, որ դուրս գանք ռուսների դեմ, ու չեն էլ ափսոսի, առատորեն կտան։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ