38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որքան էլ ամուր լինեն արմատները, ճյուղերն են ծառ դառնում

Որքան էլ ամուր լինեն արմատները, ճյուղերն են ծառ դառնում
19.01.2024 | 14:05

ՏԻԳՐԱ՛Ն, որդի՛ս, ներիր, ես չկարողացա վերականգնել դիմանկարիդ ծիածանաթև գույները, դրանք շատ են, չեմ ուզում քեզ տրված գույներից որևէ մեկն ընդգծել։ Ցավիս կշիռն անչափելի է, ապրող հուշերը մրմունջ ու արցունք, ցավ ու մորմոք են...

Մոր համար դժվար է ապրումը բառ դարձնել ու վերականգնել մի համրացած ու անաստված եղելություն:

Մահու չափ ցնցող վիշտն ու մորմոքը հոգուս խորքում են և դեմքիս վրա, և ես չեմ ուզում որևէ մեկն ապրի այդ ցավն ու մորմոքը, թող կրակը հոգուս մեջ անթեղված մնա, չէ՞ որ միշտ մոխրի տակ է կրակը մնում:

Տիգրա՛ն, սիրելի՛ս, փորձում եմ լրացնել կենսագրությունդ, փշուր-փշուր հավաքել քեզ ճանաչողների և ընկերների հուշերը, որոնք ինձ համար սրտիցս պոկված ծվեններ են և ես ջանում եմ լրացնել քո անավարտ կյանքի դիմանկարը։

Որդի՛ս, չեմ ուզում պատկերացնել կյանքիդ վերջին րոպեները...

Ինչու՞ հարցը միշտ ինձ հետ է։

Գիտեիր, որ որ մեր ներկան ու վաղվա օրն էիր, վիրավոր եղբորդ հենարանն էիր, չհասցրիր ոտքի կանգնեցնել չորսամյա դստերդ, չճանաչեցիր չծնված զավակիդ, իսկ ծնվեցին տղա ու աղջիկ, այն էլ մայիսի 9-ին։

Նրանց ծնունդով տունս լցվեց խինդ ու ճիչով...

Քո Տիգրան որդին վերադարձրեց քո մանկությունը. նա ման է քեզ իր խոհուն ու խելացի աչքերով ու շատ սիրուն ժպիտով:

Մարած լույսս վառում են նրանք իրենց ծաղիկ գարուններով:

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ