Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

COVID-19-ի դեմ ձեռք բերված պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին է վերացվել՝ 4 մլրդ եվրոյի

COVID-19-ի դեմ ձեռք բերված պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին է վերացվել՝ 4 մլրդ եվրոյի
23.12.2023 | 15:11

120 մլն դեղաչափ էլ հերթի է, իսկ COVID-19-ը թեև հարմարվել է մարդուն, սակայն շարունակում է մուտացիայի ենթարկվել

Ասո՞ւմ էինք, չէ՞, որ մարդկանց կորոնավիրուսի դեմ պատվաստումը կասկածելի արդյունավետություն ունի, գրեթե անօգուտ, համենայն դեպս, կարճ ժամանակ հետո անօգուտ է, մինչդեռ վտանգավոր է պատվաստվողի առողջության համար, իսկ մարդկանց հարկադիր պատվաստումը՝ հանցագործություն:

COVID-19- ը հարմարվել է մարդուն, սակայն շարունակում է մուտացիայի ենթարկվել. այս մասին օրերս «РИА Новости»– ին հայտնել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Կորոնավիրուսը հայտնաբերվել է 4 տարի առաջ և շարունակում է շրջանառվել։ Եվ պարզ է դառնում, որ վիրուսը հարմարվել է մարդկային պոպուլյացիային՝ իր գոյությունը շարունակելու համար։ Ձմռան գալուստով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում շնչառական այլ ախտածիններ սկսեցին շրջանառվել COVID- 19-ի հետ միասին: Եվ կորոնավիրուսը դեռ լայնորեն տարածված է՝ առաջացնելով ծանր հիվանդություններ և մահ»,- ասել է նա:

Մեր ունեցած տեղեկությունները, ցավոք, հաստատում են Վույնովիչի ասածը, համենայն դեպս, ՌԴ- ում կորոնավիրուսը դեռ լայնորեն տարածված է, Հայաստանում էլ, թերևս ոչ այն չափով, որքան 2020 թվականին, բայց նույնպես տարածված է: Ռուսաստանում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցչի խոսքով ՝ ԱՀԿ-ին հոսպիտալացման մասին տվյալներ տրամադրող երկրների մոտ կեսում աճի միտումներ են նկատվում, մասնավորապես՝ Ֆինլանդիայում, Սլովակիայում, Իտալիայում:

«Ինչպես տեսնում ենք, վիրուսը դեռ մուտացիայի է ենթարկվում և դեռ վնաս է հասցնում մեր կյանքին»,- ընդգծել է Վույնովիչը:

Ինչպես հայտնի է, այն պատվաստանյութերը, որոնցով նախկինում պատվաստվել են մարդիկ, մուտացիայի ենթարկված վիրուսներից չեն պաշտպանում, մարդիկ դարձյալ հիվանդանում են, իսկ այն, որ դեպքերը ծանր չեն, նախկինի համեմատ քիչ են մահվան դեպքերը, ունի այլ բացատրություն՝ կորոնավիրուսի նոր շտամները նախկինների նման ագրեսիվ չեն: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսը շարունակում է փոխվել, սակայն նոր շտամներն ագրեսիվությամբ աչքի չեն ընկնում:

Մուրաշկոն տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի տարածման արագության մեջ որոշակի փոփոխություններ կան, այսինքն՝ դրանք, առաջվա համեմատ, արագ են տարածվում, սակայն այդ փոփոխությունը կրիտիկական չէ:

Վերջերս հրապարակված նոր տեղեկությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ նախկինում ստեղծված, արտադրված ու կիրառված պատվաստանյութերը մուտացված կորոնավիրուսի դեմ անպիտան են: Այդ իսկ պատճառով համավարակի ընթացքում ԵՄ երկրների կողմից COVID-19-ի դեմ ձեռք բերված պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին է վերացվել, ինչը հարկատուների վրա 4 մլրդ եվրո է նստել, այս տեղեկությունը, РБК- ի փոխանցմամբ , բխում է «Politico» պարբերականի հաշվարկներից:

Չնայած վերոնշյալին, COVID-19-ի դեմ անպիտան պատվաստանյութերը կշարունակեն մատակարարվել ԵՄ երկրներ, քանի որ, ինչպես գրել է «Politico»- ն «Pfizer»- ի («Պֆայզերի»- ի) հետ պայմանագիրը եվրոպական երկրներին պարտավորեցնում է համանուն պատվաստանյութը գնել առնվազն մինչև 2027 թվականը:

Այն բանից հետո, երբ Լեհաստանն ու Հունգարիան դադարեցրել են «Pfizer»- ից պատվաստանյութերի ընդունումը, կորպորացիան նրանց դատի է տվել չվճարելու համար։ Ռումինիայում դատախազությունը ցանկանում է վերացնել նախկին վարչապետի և առողջապահության երկու նախկին նախարարների անձեռնմխելիությունը՝ պնդելով, որ պատվաստանյութերի չափազանց մեծ գնումները պետությանը ավելի քան 1 մլրդ եվրոյի վնաս են հասցրել:

Ընդգծենք, որ «Pfizer»- ի արտադրողը ԱՄՆ- ում գտնվող աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է՝ համանուն («Pfizer») անդրազգային կորպորացիան, որն արտադրողն է նաև մարդու առողջության համար վտանգավոր սիլդենաֆիլ պարունակող «Վիագրա» պրեպարատի:

«Politico»- ի հաշվարկները հիմնված են եվրոպական 19 երկրների տվյալների վրա, որոնցից 15-ը պարբերականին ուղղակիորեն տրամադրել են իրենց ունեցած թվերը, տեղեկությունները, ևս չորսում ոչնչացված պատվաստանյութերի ծավալները հաղորդվել են տեղական ԶԼՄ-ներում:

Կորոնավիրուսային համավարակի սկսվելուց և պատվաստանյութերի հաստատումից հետո ԵՄ երկրները, ընդհանուր առմամբ, ստացել են 1,5 միլիարդ դեղաչափ (ավելի քան երեք դեղաչափ՝ Եվրոպայի յուրաքանչյուր բնակչի համար): Ոչնչացված պատվաստանյութերի ընդհանուր քանակով առաջատարը Գերմանիան է (83 մլն դեղաչափ)։

Մի շարք երկրների կառավարություններ, այդ թվում՝ բնակչության թվով ԵՄ- ի երկրորդ երկիրը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Լեհաստանը, Լատվիան, Չեխիան, Հունգարիան և Հունաստանը, «Politico» թերթի տեղեկացմամբ, հրաժարվել են բացահայտել ոչնչացված պատվաստանյութերի դեղաչափերը: Հասկանալի է, թե ինչու են հրաժարվել. որպեսզի այդ երկրների իշխանությունները չխայտառակվեն նշված պետությունների բնակիչների աչքում:

Ավելին. Գերմանիան իր տվյալները տրամադրել է 2023թ. հունիսին: Այն ժամանակ Գերմանիան երկրում պահում էր ևս 120 մլն դեղաչափ, բայց նշված ժամանակից ի վեր, արտադրողները ներկայացրել են պատվաստանյութերի ավելի նոր տարբերակներ՝ հարմարեցված կորոնավիրուսի վերջին տարբերակներին, ինչը նախորդ պատվաստանյութերը հնացած է դարձրել ու մեծացրել դրանց ոչնչացման հավանականությունը: Այսպիսով, գրել է «Politico»- ն, դեն նետված պատվաստանյութերի իրական քանակը, հավանաբար, շատ ավելի մեծ է:

Պարբերականը դեն նետված 215 մլն պատվաստանյութի արժեքը գնահատել է ավելի քան 4 մլրդ եվրո՝ հիմնվելով այն գների վրա, որոնց մասին հաղորդվել է ԶԼՄ-ներում:

Այն երկրների համար, որոնք հայտնել են միայն ոչնչացված պատվաստանյութերի ընդհանուր քանակի մասին, առանց նշելու, թե դրանք որ արտադրողներինն են եղել, «Politico»- ն օգտագործել է 19,39 եվրո միջին կշռված գինը: Քննարկվող պատվաստանյութերից շատերը ձեռք են բերվել 2021թ.։ Հենց այդ ժամանակ ԵՄ-ն կնքել է իր ամենամեծ պայմանագիրը «Pfizer»- ից և «BioNTech»- ից 1,1 մլրդ դեղաչափ պատվաստանյութեր գնելու համար:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ