Իմ իմանալով՝ Վաղոն պիտի արդեն վիրահատված լիներ, ուստի այսօր գնացի տեսակցության: Դուռը բացեց փորը բռնած ու տնքտնքալով:
- Հը՛, Վաղո, ո՞նց անցավ վիրահատությունը:
- Ոչ մի վիրահատություն էլ չեղավ: Մի երկու հարց տվեցին ու ուղարկեցին տուն:
- Այ մարդ, վրեդ հալ չի մնացել, ո՞նց թե չվիրահատեցին: Համ էլ՝ էդ ի՞նչ հարցեր էին:
- Դե, հարցրին՝ դու ՔՊ ընտրե՞լ ես: Ասի՝ ես հո հայվան չեմ էս տարիքիս ՔՊ ընտրեմ: Էդ որ լսեցին՝ հենց վիրահատարանից ուղարկեցին տուն:
- Այ քեզ բան, ուրեմն էդ փթիրները արդեն վիրահատելուց էլ է՞ն ջոկողություն դնում:
- Չէ, էդ չէր խնդիրը: Ասին՝ եթե 2018-ի ոչխարացման պրոցեսը քո վրա չի ազդել՝ ուրեմն նարկոզը հաստատ չի ազդի:
Կարո Վարդանյան