ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Հաշվառված օտարերկրացիներ ու չհաշվառված արցախցիներ

Հաշվառված օտարերկրացիներ ու չհաշվառված արցախցիներ
07.09.2023 | 12:31

Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես են վերջին տարիներին Երևանն ու Հայաստանի մյուս բնակավայրերը լցվել օտարերկրացիներով՝ հնդիկներով, պակիստանցիներով, իրանցիներով, ռուսներով ու ուկրաինացիներով: Որ դա մի օր ու մի տեղ ինչ-որ վճռական նշանակություն էր ունենալու, կասկած նույնիսկ չէր հարուցում: Հիմա եկել է այդ X պահը՝ Երևանի ավագանու ընտրությունները:

Օրենքով՝ նրանք, համապատասխան ժամկետով հաշվառում ունենալու դեպքում, կարող են մասնակցել տեղական ընտրություններին, այդ թվում՝ Երևանի ավագանու:

Այս խմբերը, ինչպես հայտնի է, որոշակի խոցելիություն ունեն՝ օրինական հիմունքներով բնակվելու, աշխատելու, առողջապահական, կրթական և այլ իրավունքներից օգտվելու առումով: Բնականաբար, մեծապես կախված են իշխանությունների վերաբերմունքից (հաճախ՝ քմահաճույքից): Ահա թե ինչու, իշխանությունների կողմից որոշակի ընդառաջումների և արտոնությունների դիմաց, պատրաստ են կատարել այդ նույն իշխանությունների յուրաքանչյուր հրահանգ կամ ցուցում, միայն թե չզրկվեն աշխատանքից, կացարանից և առօրեական հարմարություններից:

Հանուն արդարության՝ պետք է նկատեմ, որ օտարերկրացիները որոշակի մշակութային բազմազանություն են հաղորդում մեր մայրաքաղաքին, նրանց մեծ մասը հանրօգուտ և շնորհակալ աշխատանք են անում: Բայց կասկած կա՞, որ նրանց հրահանգավորվելու է (հրահանգավորվում է) քվեարկել իշխանական թիմի օգտին, կասկած կա՞, որ նրանց, դեռևս ժամանակին, պարտադրել են հաշվառվել, որ հիմա օգտագործվեն ընտրական գործընթացներում: Ես դրանում նույնիսկ վստահ եմ (թող որ սխալված լինեմ), և դա կերևա քվեարկության օրը՝ ընտրատեղամասերում նրանց ակնհայտ ակտիվությունից: Այդ մարդկանց մեծ մասը, սեփական հայրենիքը լքելով, արդեն անուղղակիորեն ապացուցել են, որ հրաժարվում են նույնիսկ այնտեղ քաղաքական գործընթացներին մասնակցելու իրենց իրավունքներից: Այդ դեպքում ի՞նչն է նրանց ստիպելու մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, եթե ոչ՝ շահադիտական շարժառիթները: Այնպես որ, Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններում նրանք որոշիչ ուղղորդված դերակատարություն են ունենալու:

Բայց առաջարկում եմ մտորել մեկ այլ հանգամանքի մասին: 44-օրյա պատերազմից հետո Երևանում են պատսպարվել տասնյակ հազարավոր արցախցիներ, որոնք ապրում են բարեկամների տանը, ընկերների ընտանիքներում կամ Երևանում ժամանակին ձեռք բերված բնակարաններում, որտեղ այդպես էլ չեն հաշվառվել, որովհետև դրա խնդիրը չեն ունեցել: Հիմա, երբ միակ ընդդիմադիր քաղաքական ուժն այս ընտրություններում տանում է ընդգծված քաղաքական օրակարգ, որի հիմքում Արցախի և Հայաստանի անվտանգությունն ու ապագան է, արցախցիների հաշվին կարող է լուրջ առավելություն ստանալ ընտրապայքարում: Բարոյական առումով հենց այդպես էլ կա, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ իրենց բոլոր դժբախտությունների աղբյուրն այսօրվա իշխանություններն են, և որոնց դեմ պայքարի այսօրվա հնարավորությունը Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սակայն նրանց մեծ մասը, լինելով ՀՀ անձնագիր կրող և ՀՀ-ում բոլոր իրավունքներից հավասարապես օգտվող քաղաքացիներ, զրկված են ընտրելու իրավունքից, որովհետև ժամանակին չեն հաշվառվել, նրանց ուղղորդող կամ հուշող չի եղել, ավելին՝ օժանդակող չի եղել, որովհետև նրանք Հայաստանի իշխանությունների ամենաարմատական հակառակորդներից են:

Ստացվում է, որ իշխանությունների նկատմամբ լոյալ օտարերկրացիները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, իսկ մեր հայրենակիցները, ովքեր կոնկրետ շահագրգռվածություն ունեն քաղաքական գործընթացների զարգացումներում, չեն կարողանալու իրենց կամքն արտահայտել: Այսինքն՝ արցախցիները Հայաստանում փաստացի քաղաքական շրջափակման մեջ են:

Դա է պատճառը, որ տիգրանավինյաններն ու ալենսիմոնյանները պատրաստ են երևանյան բակերում նույնիսկ կոյուղաջուր խմել, միայն թե հասնեն քվեարկության օրվան, իսկ այնտեղ ամեն ինչ պատվիրված է, ամեն ինչի համար՝ վճարված:

Հետևություն. Երևանում իշխանափոխությունը պետք է լինի մինչև քվեարկությունը, այլ տարբերակ չունենք:

Հ.Գ.

Հոմոֆոբիայի կամ ռասիզմի ոչ մի ակնարկ այստեղ չկա և չի կարող լինել:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4176

Մեկնաբանություններ

ւ­չի­կար­շավ" />
Մարտն­չող մի­ջա­կու­թ­յուն­նե­րի փու­չի­կար­շավ