38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ատելություն մարզաբնակների հանդե՞պ. Սուսաննա Բաբաջանյան

Ատելություն մարզաբնակների հանդե՞պ. Սուսաննա Բաբաջանյան
03.10.2022 | 07:27

Մարտադաշտում թուրքի դեմ ենք կռվում, թիկունքում՝ հայի:
Հայը հայի հետ հայի-թուրքի կռիվ է մղում:
Նման բան մի արեք, մենք բոլորս նույն նավում ենք, կամ միասին ենք խորտակվելու, կամ՝ միասին փրկվելու:


Այս օրերին Երևանում մի քանի օրով հանգրվանած ու վերադարձած սյունեցիներն են ասում, իբր՝ Երևանում նոր շարժում է սկսվել. ատելություն՝ մարզաբնակների հանդեպ:
Զգուշացեք, ինչպես ցանկացած զգացմունք, սա ևս տանում է փոխադարձության:
Իսկ այս դեպքում՝ պառակտման ու համարժեք ատելության:
Մի այսպիսի կենդանական ատելություն էլ Արցախի հանդեպ էիք զգում՝ նախքան հանձնելը:
Սյունիքի դեպքում սա ձեզ չի հաջողվի, զուր վատամարդ մի դարձեք՝ ձեռքներդ լվալով նրանից:
Մայրս ասում էր՝ տարին էլ մի տարի կլինի, էսպես չի մնա…
Եթե հղին կամ մանուկը, կամ ծծկերը գրկած գորիսեցին հասնում է դուռդ, առիթը բաց մի թող՝ մարդ դառնալու:


Նրանք զինվորին հավասար սրբություն են:
Հղիին մի ասեք՝ տեղ չկա, լինի դա մեքենայում՝ հրետակոծությունից փախչելիս, թե՝ ձեր տներում:
Հատուցումը, որպես կանոն, դաժան է լինում, 90-ականներին տեսածս ու ապրածս եմ ասում:
Մինչև Երևան հասնելը, ովքեր մնացել են Մասիսի ու նրա շրջակա բարեկամների տներում՝ գոհ են:


Շնորհակալություն հյուրընկալածներին, քանի որ «փախածները» հիմնականում խոցելի խավն էր՝ մի քանի հղիներ, մանուկներ, կանայք:
Մեր ծերերից գրեթե ոչ-ոք տեղից չի շարժվել:
Ի դեպ, Երևան «փախածներից» ոմանք հաջորդ օրն իսկ՝ հետ են վերադարձել հայրենի քաղաք՝ նորածիններին գրկած, հիասթափությամբ:
Իսկ ովքեր հիասթափեցրել են գորիսեցիներին, նրանց անվանելով փախածներ, գնացեք ձայն տվեք Նիկոլին, ընդամենը կասեմ՝ բերանս բացել չտաք…
Ատելությունը հպարտ սյունեցու հանդեպ՝ ձեզ լավ տեղ չի տանելու:
Հետո գլխներիդ կտաք՝ ուշ կլինի:

Այսօր անծանոթ գորիսեցիներ էին մոտենում ինձ, հարցնում՝ արդյո՞ք, փակել են «Արարատ» սուպերմարկետը:
Մարդիկ լսել էին, որ հսկա սիթին մանրից «քոչում» է քաղաքից, չնայած, ըստ տարածված լուրերի, վերանորոգում են սկսել:
Չգիտեմ՝ ո՞վ է տարածել այս լուրերը, բայց որ խուճապ է առաջացրել որոշ շրջանակներում, փաստ է:


Ինձ էլ չհավատացին, երբ ասացի՝ վերանորոգում է, ժամանակավոր են փակել:
Հարգելիներս, ինչպե՞ս կարող են քաղաքից բիզնեսները քոչել, եթե ողջ քաղաքը կառուցապատման մեջ է, ավելին՝ հին տները հիմքից քանդում, նորերն են կառուցում. Մարքսի փողոցի խաչմերուկի՝ իմ դասընկեր Էբաթենց տունը վկա, ու էլի շատ ու շատ այդպիսի տներ:
Շուրջներդ նայեք, երեք-չորս հարկանի սիթիներ են կառուցում, մասնավոր բնակարաններ…
Ինձ համար դժվար չէ հենց սիթիի տիրոջից ճշտել՝ մոտ բարեկամիս կնոջ հորեղբայրն է, բայց վստահ եմ՝ նման բան չկա:
Խոստանում եմ՝ վաղը շատ մոտիկից ճշտել ո՛չ այն մարդկանցից, ովքեր նույնպես ճիշտը չեն ասի:


Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 9149

Մեկնաբանություններ