38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվ որտեղի՞ց է գոյացել ու հավաքագրվել այսքան անտաղանդների ապազգային բանակը. Սուսաննա Բաբաջանյան

Եվ որտեղի՞ց է գոյացել ու հավաքագրվել այսքան անտաղանդների ապազգային բանակը. Սուսաննա Բաբաջանյան
30.09.2022 | 07:24

ՀՀ հեռուսատալիքները փոփ-փոխ անելով՝ երբեք չես մտածի, որ երկրի մի հատվածում էս պահին պատերազմ է, որ մարդիկ են զոհվում, վիրավորվում....
Հռհռոցներ, քրքջոցներ, «վիտամին» թունաքիմիկատներ, էժան շոուներ, սերիալներ, երգ ու պար, տրնգի տալ և նման բաներ:


Իսկական՝ քիմիաթերապիա: Սրտխառնուք է սկսվում...
Մտածում ես՝ սրա ժամանա՞կն է:
Քարերն անգամ մեր փոխարեն լացում են:
Սրանք չե՞ն մտածում, որ վաղը կարող է, լավագույն դեպքում, մի Երևան մնալ Հայաստանից, Ստեփանակերտի հետ քույր քաղաքներ դառնան, եթե, իհարկե, Ստեփանակերտը ուզի: ՈՒ հանկարծ զգան, որ ողջ աշխարհը զզվում է հայից, ուզում է գլխին բամփել, իրեն էլ ջնջել...
Բարակ սառույցի ամրությունը շատերն են ստուգում:
Լրիվ հարմարվել են, ասես, տասը հազարամյա Սյունիքի ու մյուս մարզերի կորստյան հետ, միայն թե՝ Երևանը ապրի, նրա շուրջը երեկ ստեղծված մի երկու ավան ապրի, կարևոր չէ՝ ում ձեռքի տակ, շարունակեն սորոս լափել ու տրնգի տալ:
Թեկուզ մասնավոր եք, ինչ զիբիլ եք, բայց երկիր եք ներկայացնում, քիչ հռհռացեք ու, քամակներդ բաց, քիչ տրնգի տվեք:


ՈՒրախությունն էլ պիտի պատճառաբանված լինի:
Եվ որտեղի՞ց է գոյացել ու հավաքագրվել այսքան անտաղանդների անզգա և անզգամ, ապազգային բանակը:
Երկիրը մեկ ու միակ նպատակ չունի՝ վիճակից դուրս գալու:
Ժամանակին Լևոնը և իր դրածոները ազնվական, կիրթ ու պրոֆեսիոնալ մարդկանց ու ընտանիքները ջախջախեցին, քերանքը մնաց, ծաղկեցՙ ու այսպես էլ գնաց...
Տա Աստված, Հայաստանը ոտքի կանգնի, առաջինն էս կարգի աղբերից ու արտերկրյա գործակալական ցանցերից ազատվի:


Ի հակակշիռ սրա՝ Արցախի հանրապետության հեռուստաալիքը նայելով, հասկանում ես, որ իսկական հայը այստեղ է ապրում:
Պարզ, մաքուր, կոկիկ, երկրի ու ազգի հոգսերով՝ արժանապատիվ ու հիացած իրենք իրենց սիրուն մայրաքաղաքով, այն ամենով, ինչ ունեն ու մնացել է:
Բոլոր հաղորդումները՝ մտածված ու հոգեպարար:


Զգում ես՝ որքան է ուզում երկիր դառնալ, որքան է ուժեր ներդնում դառնալու այն, ինչ կար:
Եվ դա նրան հաջողվում է, քանի որ նա տեսակով իսկ՝ Երկիր է:
Եվ սա այն ամենից հետո, ինչ պատահել է իր հետ, ինչ բերել ենք իր գլխին՝ նման վարկաբեկված նախագահ ունենալով:

Դիտվել է՝ 8993

Մեկնաբանություններ