Դատարանի դահլիճում Արմենի ողբերգական ու անժամանակ մահվան լուրը ցնցեց մեր հասարակությանը. ցավում էին բոլորը՝ ընկեր, բարեկամ, ծանոթ ու անծանոթ, համակիր թե օպոնենտ:
Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մարդ էր մահացել՝ վառ, պայծառ ու ինքնատիպ անհատականություն:
Սա լրջագույն հարված էր իշխանության առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը նրանք չէին կարող հանդուրժել:
Գործի դրվեցին ֆեյքային բոլոր ֆաբրիկաները, առատորեն վարձատրվեցին ու հանրային դաշտ նետվեցին իշխանական տխմար ու անբարոյական քարոզիչները, որնք ձևավորեցին տեղեկատվական տրենդ անուղեղ, չար, նախանձ ու մաղձոտ կոնտինգենտի համար:
Արդյունքում ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը, վճարված վիժվածքներն ու նրանց ազդեցության տակ ընկած մի քանի հազար անուղեղ ու չարացած կենդանակերպեր:
Իրականում դա շատ, շատ փոքր թիվ է և ոչ մի կերպ չի կարող ներկայացնել մեր հասարակության իրական պատկերը:
Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանրությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով, իսկ կեղտեր միշտ ու բոլոր տեղերում կան:
Հ.Գ. Մի խորհուրդ մեր հայրենակիցներին. արհամարհեք, ուշադրություն մի դարձրեք, մի հանրայնացրեք ու տարածեք այս վիժվածքների բարբաժանքները, մի հիասթափվեք ու հիասթափեցրեք լավ մարդկանց մեր ժողովրդից:
Մեր ժողովուրդն իրականում շատ լավն է, իմաստուն ու խելացի:
Պետք է ուղղակի ճանաչել, սիրել ու խոսել նրա հետ և նա քեզ կպատասխանի նույն սիրով:
Արթուր Ղազինյան