2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«Ֆեյսբուքյան «ինԾելեկտուալների» մեծամիտ անտարբերությունը»

«Ֆեյսբուքյան «ինԾելեկտուալների» մեծամիտ անտարբերությունը»
20.05.2022 | 07:30

1915-ին, երբ հայ գաղթակաների շարքերը անցնում էին Էրզրում քաղաքի միջով, քաղաքի հայ մեծամեծները, թառած իրենց պատշգամբներին, հետևում էին այդ պրոցեսին ու սուրճ ըմպում՝ համոզմունքով, որ սրանք «սխալ հայեր» են, որոնց տանում են պատժելու, իսկ իրենք Օսմանյան կայսրության նվիրված հպատակներ են՝ իսկական օսմանցիներ։


Վերջիններս համոզված էին, որ իրենց ոչինչ չի սպառնում, և ընդամենը ժամանակավոր դժվարություններ են, որոնք վաղ թե ուշ կհաղթահարվեն։ Նրանք նույնիսկ մեկ բաժակ ջուր չէին առաջարկում այդ դժբախտներին, քանի որ այլ, ավելի «կարևոր» գործերով էին զբաղված։
Գաղթականերին Դեր-Զորի անապատները տանելուց հետո թուրքերը վերադարձան Էրզրում, պատշգամբներից իջեցրին մեծամեծ ու մեծամիտ հայերին՝ նրանց արժանացնելով նույն ճակատագրին։


Այս պատմությունը հիշեցի, քանի որ այս օրերին գործող վարչակազմի կողմից հայկական պետականությունը դեպի իր նոր Դեր-Զոր առաջնորդելուն խոչընդոտող զանգվածների գործողությունները ինչ-որ առանձնյակների կողմից ծաղրանքի են արժանանում։
Ֆեյսբուքյան «պատշգամբներին» թառած, իրեն «ինԾելեկտուալ» համարող տգետ մասսան նախընտրում է Երևանի բողոքի ակցիաների ու փողոցներում այս օրերին ընթացող գործընթացի մասին խոսել մեծամիտ տոնայնությամբ, թե բա՝ չգիտե՞ք ոնց անեք, եկեք ասենք։ ՈՒ գրում են տեքստեր, որոնցից հասկանում ես, որ ոչ միայն չեն հասկանում ու չգիտեն, այլև գործ ունենք ինքնասիրահարված առանձնյակների հետ, որոնք սեփական վախկոտությունն ու մտավոր բթությունը փորձում են ներկայացնել որպես այլ կարծիք։
Սրանց թվում է, թե այս ամենը իրենց չի վերաբերում, ու որ մի օր էլ իրենց հետևից չեն գալու, իրենց հարմարավետ պատշգամբներից ցած նետեն ու քշեն դեպի հայկական նորօրյա ոչնչացում։


Բոլոր ժամանակներում հայության ամենամեծ դժբախտությունը անտարբերների հսկայական բանակն է, որը, հպատակի մոլեռանդությամբ, պատրաստ է ծառայել ցանկացած ռեժիմի, ցանկացած պետությանը, միայն թե իրենց չանհանգստացնեն ու իրենց կոմֆորտը չխանգարեն։


Արմեն Մանվելյան

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ