ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երբ չգիտես, թե ինչի համար են իրավապահ մարմինները

Երբ չգիտես, թե ինչի համար են իրավապահ մարմինները
13.06.2020 | 20:49

Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին առաջարկում է «դիրքավորվել», իսկ ոստիկաններին «ասֆալտին փռելու» դուխ տալիս, հասկանու՞մ է, որ այդ կառույցները, իրենց իրական առաքելությունը թողած, պարտադրված զբաղված են անհեթեթ հրահանգներով։ ԱԱԾ-ի խնդիրը փոքրերի համար կազմակերպված ցերեկույթի կազմակերպիչներին բացահայտելը չէ, այլ այնպիսի անվտանգության համակարգի ստեղծումը, որի պարագայում ոչ մի կերպ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալները չէին կարող հայտնվել թշնամու ձեռքում։ Սա Փաշինյանի ղեկավարած երկրի ԱԱԾ-ի աշխատանքի, ավելի ստույգ, անգործության հետևանք է։ Սատանաներին բռնելու ու սևազգեստ մարդկանց «որսալու» հրահանգից հետո արդեն պարզ էր, թե այդ կառույցների աշխատանքի հանդեպ ինչպիսի պատկերացում ունի վարչապետը։


Հիմա երբ թշնամին կարողանում է մեր քաղաքացիների անձնական տվյալներն ուզածի պես օգտագործել, կառավարությունը հայտարարում է, թե իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Ո՞ր իրավապահ մարմիները, որոնց գործառույթն էր ի սկզբանե նման բան թույլ չտա՞լը, որոնք գործի են դրվում միայն երկրի ներսում ընդդիմախոսների դե՞մ, որոնք արդեն երրորդ ղեկավարի՞ն են փոխում, իսկ համակարգը կրկի իր գործառույթներից գլուխ չի հանում, թե ու՞մ դեմ պայքարել՝ իշխանության քննադատների՞, թե՞ արտաքին մարտահրավերների։ Եթե առաջինի դեպքում թերացումը կարող է աշխատանքից հեռացման բերել, երկրորդի պարագայում՝ կարող են հանգիստ աշխատել. դե բան է, եղել է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ