51 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Սամվել Ուզունյանի ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՔԾ վարույթ՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում վերջինիս կողմից ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»՝ ասել է նա: