ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Ադեկվադներն» իրենց նկատմամբ կատարվածը որակում են քաղաքական պատվեր՝ ուղղորդված անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից

«Ադեկվադներն» իրենց նկատմամբ կատարվածը որակում են քաղաքական պատվեր՝ ուղղորդված անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից
09.06.2019 | 13:11

«Ադեկվադ» շարժման հիմնադիրներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը ու ևս մեկ հոգի քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից: Նրանք հրաժարվել են բացատրություն տալ: Դանիելյանը նշեց, որ իրենց բերման են ենթարկել պատճառաբանությամբ, թե այսօր խմբով զբոսնելիս ահաբեկել են մի քաղաքացու: Նա նշեց, որ ոստիկանությունից պահանջել են բացահայտել ահազանգ տված անձի ինքնությունը՝ նշելով, որ իրենց նկատմամբ կատարվածը քաղաքական պատվեր է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Սա ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով իրականցվող մարտավարություն է, որը խրախուսվել է անձամբ վարչապետի կողմից, երբ ինքը կառավարության նիստի ընթացքում սևազգեստ անձանց վրա ուղղորդեց իրավապահ համակարգը», - ասաց Արթուր Դանիելյանը: Նա նշեց, որ թեև ոստիկանությունից ասել են, որ իրենց պարզապես հրավիրել են բաժին, իրականում ձերբակալված են եղել, քանի որ չեն կարողացել դուրս գալ ոստիկանության Կենտրոնի բաժնից:


Նրանք ասացին, որ հաղորդում են տվել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նշելով, որ նա իր ելույթներում վախի մթնոլորտ է տարածում և ահաբեկում է քաղաքացիներին: Նրանք ասացին, որ այս պահին ոստիկանությունում են իրենց թիմի 10 անդամ:

Դիտվել է՝ 3067

Մեկնաբանություններ