Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ծննդաբերությունից մեկ ամիս անց կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել

Ծննդաբերությունից մեկ ամիս անց կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել
03.04.2019 | 11:01

Արտասովոր դեպք է գրանցվել Բանգլադեշում, որտեղ 20-ամյա Արիֆա Սուլթանան առաջնեկին լույս աշխարհ բերելուց 4 շաբաթ անց երկվորյակ է ունեցել:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ կինը երկու արգանդ ունի:


«Առաջին ծննդաբերության ժամանակ բժիշկները չեն նկատել կնոջ օրգանիզմում երկու արգանդի առկայությունն ու չեն հասկացել, որ բացի լույս աշխարհ եկող երեխայից կնոջ մյուս արգանդը երկվորյակի է կրում: Ծննդաբերությունից մոտ մեկ ամիս անց Արիֆայի մոտ երկունքի ցավեր են սկսել: Նրան հոսպիտալացրել են, և կեսարյան հատումից հետո բժիշկները կնոջը ևս մեկ որդի ու դուստր են պարգևել»,- գրում է աղբյուրը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ