ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց
10.01.2019 | 22:45

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազը, որից հետո նիստը հետաձգվեց: Այսօրվա դատական նիստին դատավորը հայտնեց, որ բավարարել է ինքնաբացարկի միջնորդությունը` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:


«Որոշման հիմնավորումները հայտնի չեն դեռ: Իմ կարծիքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, և այդ բոլոր հանգամանքները դատարանին հայտնի էին ամսի 28-ի քննության ժամանակ, և եթե դատարանը գտնում էր, որ այդ հանգամանքները խոչընդոտում են իր անկախությունը, ինքը կարող էր ինքնաբացարկ հայտնել դեկտեմբերի 26-ին, 27-ին և ոչ թե հետաձգել նիստը»,-ասաց Օրբելյանը: Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ միջնորդությունը քննվի, իսկ Քոչարյանը այսօրվա նիստին ևս չէր ներկայացել:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ