ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հրապարակվել է համաներման նախագիծը

Հրապարակվել է համաներման նախագիծը
24.10.2018 | 12:16

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու որոշման նախագիծը: Համաներում հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:


Խորհրդարանում այս հարցով գլխադասային հանձնաժողովը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է: Նախագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում:


Համաներման կիրառման շրջանակները
1. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել`
*առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.
*այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
*ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
2. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
*առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
*սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց.
*սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 3 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.
*սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձանց.
*60 տարին լրացած անձանց.
*հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են նաև նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմանև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.
Կամ դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:
5. Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել 2018-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը որոնցով՝
*անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով ազատազրկում.
*սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով ազատազրկում.
*անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով ազատազրկում.
*անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:


Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են նաև «Սասնա ծռերը»: 2016-ի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Նշվածը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ