ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀԱԿ-ի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունելի են»

«ՀԱԿ-ի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունելի են»
22.06.2018 | 02:04

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը կարելի է համարել, ինչը բնական է, և ինչի մասին փաստում են նաև գործընթացները։ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների համար արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է վարչապետի առաջին տեղակալը։ Մինչ «Ընտրական օրենսգրքի» փոփոխված տարբերակը կներկայացվի կառավարությանը և օրենսդրին, վարչապետին առընթեր հանձնաժողովի քարտուղար ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել մի քանի հարց։


-Պարոն Իոաննիսյան, լրատվամիջոցներին Դուք ասել էիք, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկմանը մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի։ Ինչու՞ ՀՀԿ-ն չի մասնակցում այդ քննարկմանը։
-Քննարկումներին մասնակցելու առաջարկը մենք ներկայացրել ենք ՀՀԿ-ին։ Այսինքն, ավելի ճիշտ է ասել, մեկ անգամ այդ առաջարկը մենք արել ենք շատ թեթև, իսկ երկրորդ անգամ հիմնարար ձևով ներկայացրել ենք, բայց ստացել ենք հիմնարար պատասխան, որ քննարկմանը չեն մասնակցի։
-Իսկ ասվե՞լ է, թե ինչու։
-Ոչ, և ես չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հաշվետվություն տա։ Դա իրենց իրավունքն է, և ես ամբողջությամբ հարգում եմ նրանց որոշումը։
-Դուք ասել եք, որ քննարկումներին մասնակցում են գրեթե բոլոր կուսակցություններն ու ՀԿ-ները, ներկայացված ո՞ր առաջարկներն եք կարևորում։
-Առաջարկները բազմաթիվ են, բայց, անկեղծորեն ասեմ, ՀԱԿ-ի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունելի են, դրանցում ընդգրկված տեսակետները համընկնում են մեր տեսակետների հետ։
-Երեք օր առաջ ԱԺ-ն հաստատեց «Բարեգործության մասին» օրենքը։ Գաղտնիք չէ, որ բարեգործական ակցիաները հաճախակիանում են ընտրություններից առաջ, անգամ ոչ բարեգործներն են ակտիվանում։ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները համահու՞նչ են լինելու վերը նշված օրենքին, եթե այո, ի՞նչ տարբերակով է այն կանոնակարգվելու։
-Այո, համահունչ են լինելու, այդ հարցերը քննարկում ենք, իհարկե, կանոնակարգումներ լինելու են։
-Ըստ Ձեզ, օրենսգրքի նոր տարբերակը ե՞րբ կներկայացվի խորհրդարան։
-Հույս ունեմ, որ մինչև խորհրդարանի արձակուրդ գնալը այն կընդունվի։ Համենայն դեպս, դա իմ` քաղաքացուս ցանկությունն է։


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ