38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին

Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին
13.04.2018 | 23:26

Ուզում եմ ձեր անունից, նաև իմ անունից, Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Համերաշխության ձեռք եմ մեկնում բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ։ Սիրելի գործընկերներ, այո, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել։ Շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո հավաքվենք Ազատության հրապարակում և ներենք իրար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։Ի պատասխան՝ հավաքվածները վանկարկեցին՝ միացում։

Փաշինյանն առանձնահատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքի գործընկերներին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ «Սիրելի գործընկերներ, ես գիտեմ, որ մենք միասնական ենք հանուն երջանիկ ապագայի, հանուն ազատ Հայաստանի։ Ահա Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, Ազատության հրապարակում մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին», - հայտարարեց Փաշինյանը։ Նա հավաքվածներին ասաց, թե գիտի, որ տարբեր մարդկանց ու տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ կան վերապահումներ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի բազմաթիվ սխալներ մատնանշել։ «Բայց չմոռանանք, որ մենք ծառայում ենք ժողովրդին, և ուզում եմ կոչով դիմել այս հրապարակում կանգնած ժողովրդին։ Խնդրում եմ որևէ մեկնաբանությամբ, որևէ արտահայտությամբ չխոչընդոտել Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի միավորմանը»։

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ