Փարիզը դարձել է աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունը` տեղեկացրել է քաղաքապետարանը: «Մարտի 20-ին Փարիզն «աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն» է ճանաչվել Traveller’s Choice Awards 2018 վարկանիշի համաձայն, որը կազմել Է TripAdvisor ընկերությունը:
Առաջին տեղն այն ջանքերի հատուցումն է, որ գործադրել են քաղաքային իշխանություններն ու տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, որոնք 2016-ից ներգրավված են զբոսաշրջային հոսքի վերածնման և մայրաքաղաքի գրավչության բարձրացման երկարաժամկետ ռազմավարության իրականացման գործում»,- նշում են քաղաքապետարանում: Վարկանիշով Փարիզն առաջ է անցել Լոնդոնից, Հռոմից և Նյու Յորքից: