ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձերբակալվել է Օբամային ռիցինով նամակ ուղարկած կասկածյալը

Ձերբակալվել է Օբամային ռիցինով նամակ ուղարկած կասկածյալը
31.05.2013 | 11:42

Ամերիկյան ոստիկանությունը հարցաքննում է Տեխաս նահանգի բնակչի, ով կասկածվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցին նյութով նամակ ուղարկելու համար։ Իրավապահները ձերբակալել են Նյու Բոստոն քաղաքի բնակչին նրա կնոջ զանգից հետո։ Վերջինս հայտնել է, որ ամուսնու համակարգչում հայտնաբերել է ռիցինի պատրաստման մանրամասներ, ինչպես նաև՝ տեղեկություններ Օբամայի և Բլումբերգի մասին։ Տղամարդու անունը չի հրապարակվում։ Բացի այդ, տան սառնարանում կինը գտել է կասկածելի նյութով տարա։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ