ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռուսները խախտել են վրացական սահմանը

Ռուսները խախտել են վրացական սահմանը
29.05.2013 | 12:32

Ըստ izvestia.ru-ի` Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 27 –ին հայտարարել է, որ 2008 -ի պատերազմից հետո Հարավային Օսիայի սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահներն ապօրինաբար տեղաշարժել են սահմանի գիծը ի վնաս վրացական կողմի: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կխաբեր Կեմոկլիձեն ասել է, թե ռուսական սահմանապահների գործողությունները անօրինական են ու, իր տեղեկություններով, սկսվել է նոր սահմանային գծի դեմարկացիա (սահմանազատում): Նախարարության տվյալներով` սահմանը տեղաշարժված է 300 մ դեպի Գորիի շրջան, և ռուսական սահմանապահները տեղակայում են նոր գիծ: Այդ շրջանում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը կառավարությանը կոչ է արել կատարվածի մասին տեղեկացնել միջազգային հանրությանը, հակառակ դեպքում հետևանքները ծանր կլինեն: ԵԽ դիտորդները մոնիտորինգ են իրականացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի մոտակայքում, սակայն մեկնաբանություններ դեռևս չկան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ