ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վճարիր, թե չէ «դեպորտ» կանեն

Վճարիր, թե չէ «դեպորտ» կանեն
27.05.2013 | 18:45

Մոսկվայի ոստիկանությունը համարում է, որ բավականին մեծ գումարներ են ծախսվում ապօրինի ներգաղթածներին երկրից դուրս հանելու վրա: Այս մասին գրում է rbcdaily.ru-ն, վստահեցնելով, որ այդ ծախսերը պետք է դրվեն հենց իրենց երկիր ժամանող աշխատողների ուսերին: Անհրաժեշտ է, որ երկիր մուտք գործելուց ներգաղթածները հետադարձ տոմսի գումար և բժշկական ապահովագրություն ունենան: Իսկ օրինական ճանապարհով երկրից հեռանալու պարագայում պետությունը պարտավորվում է այդ գումարները հետ վերադարձնել: Սակայն ոստիկանության ղեկավարությունը, որ օրերս այս մասին բարձրաձայնել է, գումարի կոնկրետ չափ չի նշել, փոխարենը շեշտել է, որ յուրաքանչյուր անօրինական ներգաղթածի ինքնությունը դեսպանատան խողովակներով ճշտելու համար պահանջվում է շուրջ 40 դոլար:
Մինչ ոստիկանության այս հայտարարությունը, նախորդ տարվա վերջին Պետդումայի որոշ պատգամավորներ արդեն հաշվարկներ են արել և պարզել, որ այս ամենը ներգաղթածների վրա «կնստի» 42 հազար ռուբլի, ինչը համարժեք է նվազագույն աշխատավարձի վեցապատիկին: Սակայն այս նախագիծն առայժմ նույնիսկ առաջին ընթերցմամբ չի քննարկվել:
Ի դեպ, ոստիկանությունը նման որոշման հանգել է ոչ միայն պետական միջոցները խնայելու, այլև հանցագործությունների թիվը նվազեցնելու մտահոգությունից դրդված: Այս տարի Մոսկվայում ներգաղթածների իրականացրած հանցագործությունների թիվն աճել է 42%-ով:
Ոստիկաության տվյալներով՝ այս տարվա սկզբին մայրաքաղաքում ներգաղթածների կողմից օրենսդրության խախտման 17 382 արձանագրություն է կազմվել, վտարվել, այսպես ասած, «դեպորտ» են արվել 1078 օտարերկրացիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ