Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՌԴ-ի ցանկությունները դեռ քիչ են

ՌԴ-ի ցանկությունները դեռ քիչ են
16.05.2013 | 16:17

ՌԴ-ի ցանկությունները դեռ քիչ են

Մի քանի օր է, ինչ ԶԼՄ-ներում քննարկվում է Кавказ ռուսական պարբերականում ԱՊՀ երկրների խնդիրների մասնագետ Ռոման Ագարունովի «Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ» հոդվածը:
«Ռուսաստանի քաղաքական կուլիսներում քննարկվում է Հայաստանը ՌԴ կազմի մեջ ներգրավելու մասին հարցը: Ինչպես տեղեկացնում է ռուսական դիվանագիտական շրջանակների աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել իր անունը, Մոսկվան գտնում է, որ եկել է հետխորհրդային տարածքում ավելի ակտիվ գործողությունների ժամանակը: Որոշ տվյալների համաձայն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախնական համաձայնությունն արդեն ստացվել է»,- նշված է հոդվածում: Չնայած հոդվածի վերաբերյալ արդեն հնչել են տեսակետներ հայ քաղաքագիտական շրջանակներից՝ այն, մասնավորապես անվանելով մտացածին, սակայն, ակնհայտ է, որ ՌԴ-ն սրանով փորձում է համապատասխան ուղերձներ հղել ՀՀ-ին: Բանն այն է, որ, հոդվածում, որպես Հայաստանի «աքիլլեսյան գարշապար» հիշատակվում են երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ու արտագաղթի տեմպերը:
Ի՞նչ հետևություններ է պետք անել այս ամենից:
ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը մեր զրույցի ժամանակ նշեց. «Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած գերտերությունների դաշնակից Արևելյան Հայաստանի հայ ժողովուրդը նվաճեց և ստացավ ազգային մշակութային հայկական օջախի իրավունք. ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական պետություն: Քսան տարի առաջ Սովետական Հայաստանի հայ ժողովուրդը բարելավեց իր պետության կարգավիճակը՝ ազգային-մշակութային ավտոնոմիայից դարձրեց ազգային ժողովրդավարական հանրապետություն, այլ լեզվով ասած՝ ձևով ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական պետությունը դարձրեցինք ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ քաղաքակրթական ֆորպոստ-պլացդարմ: Այսինքն՝ մեր պետությունը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև՝ քաղաքակիրթ աշխարհինը: Եվ քաղաքակիրթ աշխարհը, որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը, չունի իր դաշնակից երկիրը կործանելու ծրագիր: Իսկ մեծապետական ուժերը ՌԴ-ում մարգինալ են, լուսանցքային: Նրանք չունեն քաղաքական իշխանություն, ռեսուրսներ՝ իրենց կայսերապետական նկրտումներն իրականացնելու համար: ՀՀ քաղաքացիներից հակապետական ուժերը նույնպես մարգինալ են, նրանք չեն կարող ստիպել հայ ժողովրդին գնալու պետության ինքնալուծարման: Հայաստանը չի կորցնի իր ինքնիշխանությունը: Անկախ այդպիսի ցանկություն ունեցողներից՝ Հայաստանը գոյություն է ունենալու որպես պետություն: Հայկական պետությունը վերացնելը այդ ցանկությունն ունեցողների ուժերից վեր է»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ