ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պայթյուններ և զոհեր՝ Բաղդադում

Պայթյուններ և զոհեր՝ Բաղդադում
16.05.2013 | 12:17

Ավելի քան 23 մարդ է զոհվել Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Ոստիկանությունը հայտարարել է, որ մեկ ժամվա ընթացքում տեղի է ունեցել 11 պայթյուն։ Բացի այդ ևս 10 մարդ մահացել է Քիրկուկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Վերջին շաբաթներում Իրաքում նկատվում է բռնությունների թվի կտրուկ աճ. ավելանում է լարվածությունն իշխանական շիաների և փոքրամասնություն կազմող սունիների միջև։

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ