ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կիպրոսը ստանում է առաջին օգնությունը

Կիպրոսը ստանում է առաջին օգնությունը
14.05.2013 | 11:44

Կիպրոսին միջազգային ֆինանսական օգնություն տրամադրելու բոլոր ջանքերը դրական արդյունք են արձանագրել։ Առաջին չափաբաժինը կազմում է 2 միլիարդ եվրո։ Դրանք կուղղվեն Կիպրոսի պետական պարտքի սպասարկմանը։ 1 միլիարդ եվրո կազմող հաջորդ չափաբաժինը կհատկացվի մինչև հունիսի վերջ։ Կիպրոսին ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը 10 միլիարդ եվրո է։ Այդ գումարը հատկացնում են Արժույթի միջազգային հիմնադրամը և եվրագոտու երկրները։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ