ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա
10.05.2013 | 18:33

Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցելության մասին Քեմերոնը հայտարարել է միայն չորեքշաբթի։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա ասել է, որ Պուտինի հետ զրույցի թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ արդեն ավելի քան երկու տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև արյունալի մարտերը։

Բրիտանացի վարչապետի խոսքով՝ պետք է արագացնել իշխանության փոխանցումը՝ բռնությունները դադարեցնելու համար։ Նշենք, որ քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր Սիրիայում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 70 հազար մարդ։

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ