ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով համաժողով կանցկացնեն

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով համաժողով կանցկացնեն
08.05.2013 | 11:32

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են անցկացնել միջազգային համաժողով՝ նվիրված սիրիական ճգնաժամին։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնել են կոչ անել և՜ Սիրիայի իշխանություններին, և՜ ապստամբներին դադարեցնել արյունահեղությունը երկրում։
Ինչպես հայտնել է Քերին, համաժողովը կանցկացվի առաջիկայում, հավանաբար՝ մայիսի վերջին։ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ կձևավորվի Սիրիայի անցումային կառավարություն։ Ավելի վաղ նա նշել էր, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ընդհանուր հետաքրքրություններ ունեն Սիրիայի հարցում, այդ թվում՝ տարածաշրջանում կայունության ապահովում և ծայրահեղականության դեմ պայքար։

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ