ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից

Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից
30.04.2013 | 11:38

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ իր վարչակազմը ստացել է գաղտնի վճարումներ ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ գումարները մեծ թիվ չէին կազմում և օգտագործվել են օրինական ճանապարհով։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ոչ կանոնավոր կերպով ճամպրուկով գումար են ուղարկել Քարզայի գրասենյակ։ New York Times-ի տվյալներով՝ գաղտնի կերպով Աֆղանստան առձեռն փոխանցվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ ավելի շատ, քան նախկինում ենթադրվում էր։
Քարզայի խոսքով՝ ստացված գումարները ծախսվել են այնպիսի նախագծի վրա, ինչպիսին է աղքատներին օգնելը։ «Դրանք օգտագործվել են տարբեր նպատակներով. վիրահատությունների, տուժածներին օգնելու, վարձակալության համար։ Դա արդյունավետ օգնություն էր, և մենք բարձր ենք գնահատում այն»,- հայտարարել է Քարզայը։ Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն գումար տրամադրել է վերջին 10 տարիների ընթացքում։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ