Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հրդեհ հոգեբուժարանում. 38 զոհ

Հրդեհ հոգեբուժարանում. 38 զոհ
26.04.2013 | 11:55

Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
Հրդեհի օջախը գտնվում է հիվանդանոցի 6-րդ մասնաշենքում, որտեղ պահվում էին հատուկ ռեժիմի հիվանդները։ Դեպքի վայրում ծխածածկույթ է, ինչը դժվարացնում է մասնագետների աշխատանքը, և դեռևս հնարավոր չէ ճշտել մահացածների իրական թիվը։
Հիվանդանոցի աշխատակիցների խոսքով, շինության բոլոր պատուհանները պատված էին մետաղյա ճաղերով։ Մահացածների մեծ մասը հայտնաբերվել են մահճակալներին պառկած վիճակում։

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ