ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե պատերազմ եք ցանկանում` կստանաք

Եթե պատերազմ եք ցանկանում` կստանաք
24.04.2013 | 23:12

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրինագիծը, որով «ամուսինները» նաև իրավունք են ստանում երեխա որդեգրել: Այս հնարավորությունը հատկապես զայրացրել էր հազարավոր ֆրանսիացիների: Օրենքի հակառակորդները վառոդով ծրար էին ուղարկել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և նամակով պահանջել հետաձգել օրինագծի վերջնական քվեարկությունը, որը կայանալու էր ապրիլի 23-ին: Թեպետ ֆրանսիացիները զգուշացրել էին. «Մեր մեթոդները ավելի ծայրահեղական ու արդյունավետ են լինելու, քան ցույցերը: Եթե պատերազմ եք ցանկանում, կստանանք», խորհրդարանն օրինագիծը ընդունեց: Նախագահ Ֆրանսուա Օլանդի ստորագրությամբ օրինագիծը օրենքի ուժ կստանա հունիսի 1-ից: Միասեռ ամուսնությունների գրանցումը նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի դրույթներից էր, ուստի հազիվ թե նա օրինագիծը չստորագրի: Փորձագետները կարծում են, որ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ամենացածր վարկանիշն ունեցող նախագահը պարզապես տարբեր մեթոդներով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել կենսական խնդիրներից, որոնց լուծումը չունի:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ