ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել

Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել
24.04.2013 | 12:46

Բանգլադեշի մայրաքաղաքի մոտակայքում փլուզվել է ութհարկանի շենք։ Զոհվել է ավելի քան 30 մարդ։ Մոտ 200-ը վիրավորվել են։ Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի ավերակների տակ կարող են հարյուրավոր մարդիկ մնացած լինեն։ Աղետի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր փնտրում են իրենց հարազատներին։ Շինությունում էին տեղակայված կարի ֆաբրիկա, բանկ և մի քանի խանութ։ «Մենք չգիտենք, թե դեպքի ժամանակ շենքում քանի մարդ է եղել, սակայն կարող ենք ասել, որ բավականին շատ»,- ասել է Բանգլադեշի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ջիբոն Միան։

Իշխանություններն առայժմ չեն նշում փլուզման պատճառը։ Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, շենքի պատերին ճաքեր հայտնաբերվել են դեռ երեքշաբթի, ինչից հետո ֆաբրիկան և բանկը փակվել են, սակայն հաջորդ օրը որոշ աշխատակիցներ, այնուամենայնիվ, գնացել են աշխատանքի։

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ